News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի շուրջ լարվածության աճը եւ պատերազմի սկսման հավանականությունն այդ երկրից իրանահայերի արտագաղթի պատճառ են դարձել: Այդ մասին այսօր` ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա տեղեկացմամբ` շատ իրանահայեր ներկայում Հայաստանում անշարժ գույք` բնակարան ու արտադրական տարածքներ են փնտրում: Դա էլ, նրա կարծիքով, անշարժ գույքի շուկայում կայունացրել է գները, թեեւ առկա է անշարժ գույքի շինարարության տեմպերի նվազում:

Ըստ Թ. Մանասերյանի` Իրանում հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում կդադարեցվեն հայ-իրանական համատեղ ծրագրերը, ինչպես օրինակ` համատեղ երկաթուղու կամ նավթամթերքատարի կառուցումը: Բացի այդ` Հայաստանը կզրկվի դեպի ծով ելքերից մեկից, ինչից կարող է օգտվել Վրաստանը` հերթական անգամ բարձրացնելով փոխադրումների տրանզիտային գները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ