News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօրվանից մինչեւ մայիսի վերջ, մեկնարկում են Լեհական օրերը Հայաստանում:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծի  շրջանակներում տեղի կունենան լեհական երաժշտությունը, գրականությունը եւ կինոն ներկայացնող մի շարք մշակութային իրադարձություններ:

«Նարեկացի» արվեստի ինստիտուտում եւ The Club ակումբում կցուցադրվեն լեհական ժամանակակից ֆիլմեր, իսկ Երեւանի մետրոյում կներկայացվեն լեհ ժամանակակից պոետների ստեղծագործությունները:  Լեհական օրերի շրջանակներում ամենամեծ իրադարձությունը կլինի «Պրոմնի» երիտասարդական ժողովրդական համույթի համերգը, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի համերգասրահում մայիսի 11-ին: Համույթը ելույթ կունենա նաեւ Եվրոպայի Օրվա շրջանակներում` մայիսի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ