News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին կրկին ամերիկյան վիզա չեն տրամադրել, հաղորդել է երգչի գրասենյակը:

Կոբզոնը մտադիր էր իր 75-ամյակի նախաշեմին մայիս-հունիսին հրաժեշտի շրջագայությամբ հանդես գալ Նյու Յորքում, Չիկագոյում եւ Բոստոնում: Այժմ շրջագայությունը չի կայանա, հաղորդում է argumenti.ru-ն:

Հիշեցնենք, Կոբզոնն արդեն 18 տարի է չի կարողանում գնալ ԱՄՆ: 1995թ. ԱՄՆ-ի պետդեպը զրոյացրել էր նրա բազմանգամյա վիզան` հիմնավորելով դա «վերահսկողության ենթակա դեղամիջոցների հետ կապված գործողություններում երգչի հնարավոր մասնակցությամբ»: Տվյալ որոշման ոչ պաշտոնական պատճառը երգչի հնարավոր կապերն են ռուսական կազմակերպված հանցավոր  խմբավորումների հետ:

Կոբզոնի կարծիքով` ռուսական ուժային կառույցները, ովքեր հակամարտում էին Բորիս Ելցինի հետ, ամերիկացիներին իրեն վարկաբեկող տվյալներ են ասել, ինչն էլ վիզայի մերժման պատճառ է հանդիսացել: Պաշտոնապես պատճառները չեն հրապարակվել:  Կոբզոնը հայտարարել է, որ եթե իր հետ կապված ինչ-որ հարցեր կան, ինքը պատրաստ է դրանց պատասխանել  «ցանկացած ատյանի դատարանում` լինի դա Մոսկվայում, թե Նյու Յորքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ