News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պետք է հասնել նրան, որ հայ կանայք հասարակական քաղաքական կյանքում ունենան հավասարակշռված ներկայացվածություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ նշեց ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված Նվարդ Մանասյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն իր աշխատանքը շարունակում է երկրից դուրս եւ երկրում, ԱԺ-ում եւ դրանից դուրս: Նրա խոսքով, ՀՅԴ-ն խնդիր է դրել, որպեսզի արտահանման քաղաքականությունը փոխկապացված լինի մարքեթինգային ծրագրերի հետ: ՀՅԴ-ն առաջարկում է նաեւ հանքարդյունաբերությունից բացի զարկ տալ արդյունաբերության այլ ոլորտներ զարգացմանը, դրանցում  կանանց ներգրավածությունը, գյուղատնտեսության ոլորտում կոպերատիվների ստեղծմանը, սուբսիդավորմանը, հեռավոր շրջաններում հողի կադաստրային արժեքը վերանայելուն եւ այլն: «Առանց տնտեսական գործուն լծակների կանանց ներգրավածությունը քաղաքականությունում ձեւական է լինելու»,- նշեց ՀՅԴ պատգամավորության թեկնածուն

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ