News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը ծայրահեղ հոռետեսորեն է վերաբերում սոցհարցումներին, որոնք վերաբերում են առաջիկա ընտրությունների արդյունքներին: Այս մասին նա ասել է այսօր` ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա այդ սոցհարցումներն անվանել է «մանիպուլյացիաներ» եւ ընդգծել, որ այն պայմաններում, երբ բնակչության զգալի մասը վախեցած է, հարցումների արդյունքները չեն կարող ճիշտ լինել:

Միաժամանակ, Ա. Սարգսյանը նկատել է, որ հաճախ մարդիկ խոստանում են իրենց ձայնը տալ միանգամից մի քանի կուսակցությունների, իսկ արդյունքում քվեարկում են երրորդի օգտին, կամ` բոլորին դեմ:

Անդրադառնալով ընտրակաշառքներ բաժանելու թեմային, Դեմկուսի ղեկավարն ընդգծել է, որ իրենց կողմից ղեկավարվող ուժը մտադիր չէ հետեւել այդ բացասական օրինակներին: ««Մենք չենք պատրասվում որեւէ մեկին գնել»,- հայտարարել է Սարգսյանը, հեգնանքով նկատելով, որ որոշ ուժեր մարդկանց ձայնը փորձում են գնել մեկ բանկա մուրաբայով:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան մայիսի 6-ին, որին համամասնական ընտրակարգով մասնակցում է 9 քաղաքական ուժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ