News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը կորոշի բյուջեի միջոցներով շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիաների ընտրության կարգը։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, համապատասխան որոշման նախագիծը մշակվել է շինությունների սեյսմակայունության բարձրացման հարցերով աշխատանքային խմբի նիստում։  

Ինչպես նշված է որոշման նախագծում, Սպիտակի երկրաշարժի հետեւանքները հաշվի առնելով՝ սեյսմակայունության նվազագույն չափանիշները բավականին բարձացվել են, եւ արդի չափանիշներին այժմ արդեն չեն համապատասխանում մոտ 20 հազար շենքեր։

Բացի նշվածից, վերջին 15-20 տարիներին՝ ֆինանսական սղության պատճառով շենքերի սեյսմակայունության ամրացման ռեգուլյար աշխատանքներ չեն իրականացվել։  

Որոշման նախագծում նշված է, որ հատուկ սեյսմակայուն համակարգերի օգտագործումը, որոշ դեպքերում թույլ կտա աշխատանքներ իրականացնել առանց բնակիչների տարհանման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ