Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` ապրիլի 25-ին, հանդիպել է Կանադայի Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի եւ գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը եւ ներդրումը Հայոց ցեղասպանութան եւ արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշել է նաեւ, որ կատարված գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները խոսում են Ինստիտուտի մեծ ներուժի մասին:
Զորյան ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին ներկայացրել են կառույցի գործունեությունը եւ ապագա ծրագրերը:
Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել են ԱԳՆ-ի եւ Զորյան ինստիտուտի միջեւ հետագա համագործակցության հնարավորությունները: