News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աժ ՕԵ խմբակցությունը լքած Գագիկ Բաղդասարյանը, ըստ լուրերի, աջակցում է ՀՀԿ-ին եւ Աջափնյակում ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Հովսեփյանին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

«Հիշեցնենք, Բաղդասարյանը լքեց ՕԵԿ-ը` ասելով որ վերջինս դարձել է ՀՀԿ-ի կցորդը: «Երեկ նրան հարցրինք` ինչո՞ւ եք ՀՀԿ-ի համար աշխատում. «Ես ոչ մեկի համար էլ չեմ աշխատում: Շատ սխալ ինֆորմացիա է, դա երեւի Արթուր Բաղդասարյանի տարածած ինֆորմացիան է: Նման բան չի կարող լինել, կարող է` ինձ տեսել են «Շանթ» ռեստորանում, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են Ռուբեն Հովսեփյանի կողմնակիցները եւ ընդամենը անունը շտաբ են դրել, բայց դա շտաբ չէ, հաց ուտելու տեղ է ընդամենը: ՀՀԿ-ի շտաբը լրիվ այլ տեղ է գտնվում, եւ այլ մարդիկ են հավաքվում այնտեղ: Ես ՀՀԿ-ի հետ կապ չունեմ, Ռուբեն Հովսեփյանին էլ ես ընդամենը չեմ խանգարում, եթե ես աշխատեի, հրապարակային մի բան կտեսնեին, որ քարոզարշավին եմ մասնակցում կամ այլ բան եմ անում: Ես ոչ մեկի համար չեմ աշխատում, որ աշխատեի, կաշխատեի իմ համար: Ես քաղաքականության հետ կապ չունեմ»»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ