News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում Սանկտ-Պետերբուրգի օրերի շրջանակում, այսօր` ապրիլի 26-ին, Ռուս-հայկական  (Սլավոնական)  համալսարանում Սանկտ-Պետերբուրգի եւ Երեւանի կրթական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան է տեղի ունեցել:

«Սանկտ-Պետերբուրգի հետ կապերը հայ գիտական հասարակության համար միշտ յուրահատուկ նշանակություն են ունեցել, - նշել է համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը` ողջունելով պետերբուրգյան պատվիրակությանը: Մենք ոչ միայն հիշում, մենք փայփայում ենք հայկական գիտության զարգացման գործում պետերբուրգցի գիտնականների ներդրած ավանդը: Մենք շնորհակալ ենք Պետերբուրգին, մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցները իրենց զգալի ավանդն են ներդրել  Սանկտ-Պետերբուրգի գիտական եւ մշակութային պատմությունում: Ես շատ կուզենայի, որպեսզի պետերբուրգցի գործընկերների այցը որոշիչ քայլ դառնար մեր բուհերի միջեւ իրական հետաքրքրությունը, կապերը եւ օժանդակությունը վերականգնելու համար»:

Իր հերթին Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան նշել է, որ Սանկտ Պետերբուրգը միշտ էլ բազմազգ քաղաք է եղել, բայց հայկական սփյուռքը միշտ իրեն բնորոշ դեմքն է ունեցել:  «Մեզ առաջին հերթին միավորել են մշակութային, գիտական ամուր կապերը, հենց այդ պատճառով էլ Հայաստանում գտնվելու օրերը որոշեցինք սկսել այս կլոր սեղանից, մշակութային եւ գիտական ոլորտներում համագործակցության հարցերից», - նշել է փոխնահանգապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ