News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն իր քաղաքական խորհուրդներով իբր օգնում է ԲՀԿ-ին։ Եթե շատերը սա կարդում ու հումոր են համարում, ապա որոշ ԶԼՄ-ներ, վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներ, ամենայն լրջությամբ պնդում են, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում քաղաքական հարցերում խորհուրդներ է տալիս ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Այդ մասին գրում է «Իրավունքը»:

«Թե ինչպե՞ս է մեկնաբանում նման հայտարարությունը եւ ո՞ր քաղաքական շրջանակներին էր ձեռնտու նման լուրեր տարածելը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դ. Հարությունյանը մի լավ ծիծաղելուց հետո նշեց.  «Ախմախությունները չեմ մեկնաբանում եւ չեմ էլ կապում քաղաքական որեւէ ուժի հետ։ Սա ձեռնտու էր ընդամենը ապուշ մարդկանց։ Ուրիշ բան չեմ կարող ասել, այդ աստիճան ապուշությանը միայն այդպես կարող եմ արձագանքել»»,- գրում է «Իրավունք» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ