News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 27-ին երեւանյան ժամանակով 08.00-ին սկսվում է  Հայաստանի խորհրդարանական ընտրությունների առցանց քվեարկությունը, որոնք տեղի են ունենալու մայիսի 6-ին։ Քվեարկությանը մասնակցելու են Հայաստանում դեսպանությունների եւ հյուպատոսությունների աշխատակիցները, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները։ Քվեարկությունը կտեւի մինչեւ մայիսի 1-ը՝ 20.00-ն։

Առցանց քվեարկություն տեղի կունենա առաջին անգամ։ Նախատեսվում է, որ հետագայում քվեարկության  այդ  համակարգը կկիրառվի ոչ միայն դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար, այլ նաեւ Հայաստանի մնացած քաղաքացիների համար, ովքեր ապրում են արտասահմանում։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին։ Օրենսդիր մարմնում կան 131 պատգամավորներ։ Խորհրդարանը ձեւավորվում է խառն ընտրական համակարգով՝ 90 մանդատներ համամասնական համակարգով, 41՝ մեծամասնական։ Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են  քաղաքական 8 կուսակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, «Միավորված հայեր», եւ մեկ բլոկ՝ Հայ ազգային կոնգրեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ