News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգի օրերի շրջանակում Երեւանում գտնվող Սանկտ-Պետերբուրգի պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար, Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են Հայոց Մեծ Եղեռնի փաստը վկայող վավերագրերին, նյութերին ու արխիվային փաստաթղթերին: Պատվիրակության ղեկավար Օլգա Կազանսկայան նաեւ գրառում է կատարել Թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ