News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել այսօր` ապրիլի 27-ին, շարունակել քարոզարշավը: ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ Տեր-Պետրոսյանը ճնշման տատանում է ունեցել եւ բժիշկների խորհրդով վերադարձել է Երեւան:

Առաջին նախագահի առողջական վիճակը վատացել էր երեկ Կապանում, որտեղ կայացած հանրահավաքից հետո ՀԱԿ-ը քարոզարշավը շարունակելու էր Մեղրիում:

Արման Մուսինյանը հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները առանց Տեր-Պետրոսյանի են շարունակում քարոզարշավը Մեղրիում:

Նշենք, որ Տեր-Պետրոսյանը առողջական խնդիրներ էր ունեցել նաեւ ապրիլի 24-ին եւ չէր կարողացել ՀԱԿ համակիրների հետ այցելել Ծիծեռնակաբերդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ