News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան ամեն տարի ընթրիք է կազմակերպում, որին ներկա են լինում նախագահը, Սպիտակ տանը հավատարմագրված  լրագրողներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, հոլիվուդյան էլիտայի ներկայացուցիչներ:

ABC հեռուստաալիքը ներկայացրել է հայտնի լրագրողների պատմությունները` ուշագրավ եւ հետաքրքիր դեպքերի մասին: Այդպիսի մի պատմություն է պատմել Yahoo News-ի վաշինգտոնյան բյուրոյի ղեկավար Դավիթ Չալյանը:

«Ամենամյա ճաշի ժամանակ իմ ամենազարմանալի զրույցը եղել է մի քանի տարի առաջ, երբ ծանոթացա Քիմ Քարդաշյանի հետ: Նա հետաքրքրվեց իմ ազգանվան հայկական վերջավորությամբ եւ սկսեց ինձ հետ խոսել Հայոց ցեղասպանության մասին` պատմելով ավելին, քան ես գիտեի մինչ նրան հանդիպելը:

Հաճելի էր, որ նա տանում էր զրույցը եւ ինձ տեղեկացնում այդ հարցի մասին, որն անքան մոտ եւ թանկ էր նրա համար, քանի որ ես երբեք չէի տեսել նրա ռեալիթի շոուն  եւ չգիտեի` ինչից կարելի է խոսել: Ո՞վ կարող էր պատկերացնել»,-նշել է Չալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ