News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պաշտոնապես հայտարարվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը, բոլոր 1982 ընտրատեղամասերում կիրականացնի նկարահանում 08:00-ից մինչեւ վերջին քվեաթերթիկի հաշվումը: Այս կապակցությամբ «168 ժամը» գրում է.

«Նախ նշենք, որ տեսանկարահանման իրավունքն ամրագրված է ՀՀ նոր ընտրական օրենսգրքով: Այսինքն` կարծես ոչ մի խոչընդոտ չպետք է լինի: Սակայն` միայն առաջին հայացքից: ՀՀ Ընտրական օրենսգրքի Հոդված 6 (Ընտրությունների հրապարակայնությունը) ասում է. «Ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը»: Ամբողջ հմայքը թաքնված է հենց այս վերջին արտահայտության մեջ` քվեարկության քաղտնիություն: Գաղտնիության էլեմենտ է հանդիսանում ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ նաեւ քվեարկության մասնակցության իրավունքը: Այդ մասին դեռ մի շաբաթ առաջ «168 ժամի» հետ զրույցում ասել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: « Ստորագրման պրոցեսի ժամանակ բացահայտվում է ընտրողի` քվեարկության մասնակցելու իրավունքը, ինչը եւս գաղտնիության ինստիտուտի էլեմենտներից մեկն է հանդիսանում: Հետեւաբար, լուսանկարահանումն ու տեսանկարահանումը պետք է անցկացվեն այնպես, որ գաղտնիությունը չխախտվի»,- նշել էր Մուկուչյանը` ավելացնելով, որ անհրաժեշտ է որոշել, թե ինչ եղանակով  իրականացնել նկարահանումը, որպեսզի եւ այդ իրավունքն ունեցողն իրավունք ունենա լիարժեք ծավալով իրականացնել այդ իրավունքը, եւ միաժամանակ դա չդիտվի որպես իրավունքի չարաշահում, այսինքն` չլինի այնպիսին, որ դրանով խախտվի ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքը»,- գրում է «168 ժամ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ