News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դամասկոսի կենտրոնական թաղամասերից մեկում ապրիլի 27-ին պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Եւս մոտ 30 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ  հաղորդվել էր 9 զոհի մասին: 

Պայթյունը որոտացել էր Միդան թաղամասում, որտեղ հաճախ են տեղի ունենում ընդդեմ նախագահ Ասադի բողոքի ակցիաներ, նշում է «Ինտերֆաքսը»: Զոհերի թվում իյնչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

Հաղորդվում է, որ մահապարտը պայթեցրել է ավտոբուսը, որում եղել են իրավապահ մարմինների աշխատակիցներ, որից հետո էլ անհայտ անձինք կրակ են բացել հավաքված մարդկանց վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ