News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածու Ժիլ Թայեբն իր քարոզարշավի ժամանակ չի կարողացել այցելել Թուրքիա, որպեսզի հանդիպի տեղի ֆրանսիական համայնքի հետ: Պատճառը Իսրայելի հարցով եւ Հայոց ցեղասպանության խնդրում նրա ունեցած դիրքորոշումներն են:

Ինչպես հաղորդում է JSSNews-ը, Հունաստան եւ Իսրայել հաջող այցերից հետո, որտեղ նա հանդիպել է տեղի ֆրանսիական համայնքի ներկայացուցիչների հետ, Ժիլ Թայեբը պետք է ապրիլի 26-ին մեկներ Ստամբուլ:

Դա նրա երկրորդ այցելությունն էր Թուրիքա եւ այն խափանվել է «Իսրայելի եւ նրա բանակի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու Թայեբի ակտիվ դիրքորոշման» պատճառով:

Իր ձայնը լսելի դարձնելու համար վճռականորեն տրամադրված Թայեբը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հռոմ եւ Միլան:

Թեկնածուին մոտ կանգնած աղբյուը նշել է, որ նա վճռական է տրամադրված հանրապետական արժեքները պաշտպանելու հարցում:

«Շատ ավելի մեծ բան է պետք, որպեսզի Ժիլ Թայեբին ստիպի նահանջել եւ նրանք, ովքեր դա գիտեն եւ վախենում են նրանից, շատ լավ հասկանում են դա»,- ասել է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ