News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը ԱՄՆ Թավթսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ընթացքում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին՝  դրանք կրկին պայմանավորելով Ղարաբաղի խնդրի հետ։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե նախատեսված է եղել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները պետք է զուգահեռ ընթանան, որի ավարտին տեղի կունենար տարածաշրջանային մակարդակով խաղաղարար լուծում։

«Մենք արագ գործեցինք՝ ստորագրելով արձանագրությունները, սակայն Հայաստան-Ադրբեջան բանակցություններում դեռ լուծում չկա։ Մենք խոսք ենք տվել, որ հայ-ադրբեջանական համաձայնության դեպքում արձանագրությունները կդնենք գործածության մեջ՝ ապահովելով տարածաշրջանում նոր էներգետիկ նախագծեր, հաղորդակցության ճանապարհներ եւ այլն։ Այս պահին մենք սպասում ենք, որ մեր հայ եւ ադրբեջանցի հարեւանները համաձայնության գան, որից հետո պատրաստ ենք գործընթացն առաջ տանել»,-ասել է Բաբաջանը։

Նշենք, որ «Ֆուտբոլային դիվանագիտության» սկսվելու ժամանակ Ալի Բաբաջանը Թուրքիայի արտգործնախարարն էր, եւ նա լավ գիտի, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են առանց նախապայմանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ