News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը համամիտ է, որ ընտրացուցակներում առկա են խնդիրներ: Ապրիլի 28-ին, մամուլի ասուլիսում, մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ցուցակներում առկա «չճշտված» կամ «ավելորդ»  մարդկանց առկայության մասին մտահոգությանը ոստիկանության տված պատասխանում տրամաբանություն կար, «բայց կեղծիքների վտանգ եւս կա»:

Նա հիշեցրել է, որ օրենքը թույլ չի տալիս ցուցակներից հեռացնել երկար ժամանակ երկրից բացակայող քաղաքացիներին, իսկ մեկ հասցեում մեծ քանակությամբ անձանց գրանցումը քրեական արարք չէ: «Բայց միաժամանակ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ անճշտությունները չեն օգտագործվի մեկ ուղղությամբ», - նշել է Անդրեասյանը:

Օմբուդսմենի խոսքով` հնարավոր է, ստեղծված իրավիճակից լավագույն ելքը  ինչ-որ վերահսկող մարմին ձեւավորելն է, որպեսզի անմիջապես ընտրատեղամասում հետեւեն, թե ցուցակից ով է քվեարկել, այդկերպ  «ավելորդները» կկրճատվեն: Բայց այստեղ խնդիրներ են ծագում ընտրությունների գաղտնիության հետ կապված, հաշվի առնելով այն, որ հենց ընտրատեղամաս գալն էլ կարող է դիտարկվել որպես գաղտնիության տարր:

Այդ կապակցությամբ Կարեն Անդրեասյանը հիշեցրել է, որ այսպես թե այնպես, քաղաքացու ընտրատեղամաս գալը գրանցվում է, բացի այդ նրանից բացի այդ պահին ընտրատեղամասում կարող են գտնվել հարյուրավոր այլ քաղաքացիներ: Այնպես որ, լիարժեք գաղտնիություն ապահովել հնարավոր չէ: Նույնը վերաբերում է նաեւ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրությանը: Իր կարծիքն օմբուդսմենը չհայտնեց`հայտարարելով, որ հարցը պետք է կարգավորի Սահմանադրական դատարանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ