News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աշխատատեղերը քաղաքացիների համար ավելի կարևոր են, քան նպաստները: Այդ մասին հայտարարեց Հայաստանի նպաագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` հանդիպելով ընտրողների հետ Աշոցքում:

Նա կարևորեց Աշոցքի տարածաշրջանի բնակիչների ամենօրյա աշխատանքը: «Դուք դիմակայում եք բնության դժվարություններին, սակայն աշխատում եք, երեխաներ եք մեծացնում: Երեխաներ, որոնք վաղը պիտի դառնան մեր երկրի պարծանքը»,- ասաց նախագահը: Ըստ նրա,  ՀՀԿ նախընտրական ծրագիրը  կոչված է լուծելու բնակչության առկա խնիրները: «Սա քարոզչություն չէ, այլ աշխատանքային ծրագիր»,- շեշտեց նախագահը:

«Կատարվածի մասին էլ առաջին հերթին ձեզ կզեկուցենք, քանի որ մեզ աշխատանքի ընդունողը դուք եք, և խորհրդարան ուղարկողը դուք եք: Ուզում եմ` չկարծեք, որ ձեր ձայնից ոչինչ կախված չէ: Տասը, քսան, երեսուն հոգուց կարող է կախված լինել մեր վաղվա օրը», - ասաց Ս. Սարգսյանը:

Նրա խոսքով, նպաստների տրամադրումը սոցիալական քաղաականության կարևոր մասն է, և պետությունը ձեռնամուխ կլինի նրան, որ անաշխատունակն է'լ ավելի բարձր նպաստ ստանա: Սակայն իրական աջակցությունը աշխատող մարդուն աշխատանքով ապահովելն է:  

«Մենք պետք է անենք այնպես, որ ձեր աշխատանքը` լինի դա անասնաբուծություն, թե բուսաբուծություն, շահույթ բերի: Դուք պիտի կարողանաք ավելի շատ բերք արտադրել և հանձնել: Դուք մենակ չեք ձեր ամենօրյա աշխատանքում, ձեր հիմնախնդիրների լուծման ճանապարհին: Ձեր թիկունքում ունեք իշխանություն, որն աշխատում է ձեր, այլ ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքի համար», - ասաց երկրի ղեկավարը:

«Հայ ժողովուրդը երկար ժամանակ պետականություն չի ունեցել և հասկանալի պատճառով րի վստահել օտար իշանություններին: Մենք պետք է փոխենք այդ վերաբերմունքը, որպեսզի դուք վստահեք ձեր իշխանություններին: Դրա համար խնդրում և խորհուրդ եմ տալիս ձեզ քվեարկելու ձեր խղճի և որոշման համաձայն», - ասաց Ս. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ