News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում յոթ ուղեւորներով ավտոմեքենան 15 մ բարձրությամբ էստակադայից վայր է ընկել: Միջադեպը տեղի է ունեցել Էստակադայի այն հատվածում, որն անցնում է  Բրոնքսի կենդանաբանական այգու վրայով:

Վթարի արդյունքում բոլոր յոթ անձինք զոհվել են:  Զոհերի թվում երեք երեխաներ կան, а ինչպես նաեւ 84-ամյա տղամարդ եւ 80-ամյա կին, հաղորդում է Lenta.ru-ն`հղում անելով Associated Press-ին:

Ըստ հրշեջ ծառայության տվյալների` ավտոմեքենան կորցրել է կառավարումը, շրջվել է  ճանապարհային պատնեշից եւ ընկել ծառապատ տարածք: Անկման վայրում ոչ մի կառույց, մարդ կամ կենդանի չեն եղել:

Ինչն է եղել ճանապարհային պատահարի պատճառը, դեռեւս հայտնի չէ: Ապրիլի 29-ին մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի էր ունեցել վթարը, որոշ ժամանակով փակ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ