News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սեփականաշնորհված, բայց չաշխատող գործարանները պետք է վերադարձվեն պետությանը: Նման կարծիք է հայտնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:  «Պետությունը պետք է նման ձեռնարկությունները վերաազգայնացնելու կարգ մշակի, միգուցե սեփականաշնորհած անձին փոխհատուցում վճարելու եղանակով: Մենք պետք է ասենք. եթե դու սեփականաշնորհել ես ձեռնարկությունը, ապա այն գործարկիր ըստ նշանակության կամ վերապրոֆիլավորիր: Սակայն այն չպետք է կանգ առնի կամ գնվի հատուկ  հաստոցների  վերավաճառման համար», – ասել է Վարդանյանը:

Նոր խորհրդարան գալուց հետո  ՀՅԴ-ն կզարգացնի տվյալ նախաձեռնությունը` հաշվի առնելով, որ  նախընտրական ծրագրում կուսակցությունը  մտադրություն է հայտնել 5 տարվա ընթացքում ստեղծել շուրջ 200 նոր աշխատատեղեր: «Մեր ծրագիրրը բավականին իրական է, մեր մասնագետները կարող են մանրամասնորեն ներկայացնել, թե ինչ ոլորտներում եւ քանի աշխատատեղ մենք կստեղծենք», – վստահեցրել է Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ