News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Համացանցում աննախադեպ հռչակ է ձեռք բերել տեսահոլովակը, որում աուտիզմով տառապող 6-ամյա տղան կատարում է 1973 թվականի  Բիլի Ջոելի  Piano Man հիթը, հաղորդում է  Newsru.com-ը` վկայակոչելով The Daily Telegraph-ին:

Քոնեքթիքութի բնակիչ փոքրիկ Իթան Ուոլմարքը տառապում է աուտիզմի տեսակներից մեկով, որի ժամանակ խախտված է շփման եւ սոցիալական փոխազդեցության  ֆունկցիան: Ընդ որում, տղան ունի երաժշտական տաղանդ, որը նրան որպես բուժում է ծառայում:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես  «Սուպերմեն» մակագրությամբ շապիկով տղան ինքնամոռաց խփում է ստեղներին`  ժամանակ առ ժամանակ ոգեւորելով իր լսարանին. «Եկեք բոլորս միասին», «Դուք դա կարող եք»: Ընդ որում, նա նույնիսկ հասցնում է կողքին նստած կիթառահարին հուշել երգի բառերը: 

Տեսագրությունն առաջացրել է համացանցից օգտվողների բուռն արձագանքը: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 600 հազար դիտում:

Ընդ որում, ինչպես նշում է  The Washington Post-ը, Իթանի կատարումը տեսել է աձամբ Բիլի Ջոելը, եւ, ըստ երաժշտի, տպավորված է եղել:  «Ես կարծում եմ` ինձ Piano Man-ի նրա կատարումն ավելի է դուր գալիս, քան իմը: Այդ երեխան ավելի մեծ էներգիայով է նվագում, քան ես: Հավանաբար, նա կարող է ինձ որոշ բաներ սովորեցնել», - ասում է  Ջոելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ