News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի կողմից Հայաստանի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի տակ ստորագրել են «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունների 30 պատգամավորներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Մենք դիմել ենք ՍԴ-ին` խնդրելով Սահմանադրության 101 կետի հիման վրա անվավեր ճանաչել Ընտրական օրենսգրքի 11-ի հոդվածի 1-ին, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերը: Այդ հայցադիմումը քննարկվելու է ՍԴ-ում մայիսի 5-ին»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշեց, թե «Ժառանգության» պատգամավորները չեն ստորագրել հայցադիմումի տակ:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, ընտրությունների վերահսկման միասնական շտաբը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով թույլատրելի քվեարկող քաղաքացիների ցուցակը, քանի որ ընտրողների ցուցակներում «մեռած հոգիներ» կան: «Խոսքը չի գնում գաղտնի քվեարկության մասին, պարզապես ցուցակներում մոտ 400 հազար մարդու անուն է գրված, որոնք բացակայում են երկրից, եւ անհրաժեշտ է ցուցակների թափանցիկություն ապահովել»,- ասել է Հմայակ  Հովհաննիսյանը:

Որպեսզի ՍԴ-ն սկսեր դիմումի քննարկումը եւ չեղյալ հայտարարեր Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածները, հարկավոր էր 27 պատգամավորի ստորագրություն:Շտաբին մաս կազմող Հայ ազգային կոնգրեսը չէր կարող ստորագրել, քանի որ խորհրդարանում ներկայացուցիչ չուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ