News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 30-ին, աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ այցելել է Քասախի հիմնանորոգված մշակույթի տուն, ծանոթացել պետական բյուջեի միջոցներով եւ համայնքի համաֆինանսավորմամբ կատարված աշխատանքներին:

1972թ. կառուցված եւ երբեւէ չվերանորոգված Քասախ համայնքի մշակույթի տունը հիմնանորոգումից հետո դարձել է ժամանակակից պահանջներին համապատասխանող մշակութային հաստատություն, որից օգտվում են Քասախի արվեստի դպրոցը, Մշակույթի կենտրոնը, Քասախ համայնքի գրադարանն ու մարզասրահը:

Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Եղվարդում գտնվող «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի համակցված կերերի գործարան, ծանոթացել հացահատիկային կուլտուրաների արտադրությամբ զբաղվող այս ընկերության ընթացիկ աշխատանքներին եւ զարգացման ծրագրերին: Մարզի մեկ այլ՝ Գողթ համայնքում նախագահն այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրերին եւ տնտեսությունում իրականացվող աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ