News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` մայիսի 1-ին, Արագածոտնի եւ Շիրակի մարզեր այցելության ժամանակ չի առաջնորդել Հայ ազգային կոնգրեսին: ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախագահն այժմ հանգստանում է, նրա ինքնազգացողությունը լավ է, ճնշման տատանումներ չունի:

Նշենք, որ այսօր ՀԱԿ-ի վերջին այցելությունն է: Լեւոն Տեր-Պետրոսյանին կտեսնենք մայիսի 3-ին Ազատության հրապարակում  կայանալիք հանրահավաքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տեր-Պետրոսյանը առողջական խնդիրներ էր ունեցել նաեւ ապրիլի 24-ին եւ չէր կարողացել ՀԱԿ համակիրների հետ այցելել Ծիծեռնակաբերդ: Իսկ ապրիլի 27-ին Տեր-Պետրոսյանը ճնշման տատանում է ունեցել եւ բժիշկների խորհրդով վերադարձել է Երեւան: Առաջին նախագահի առողջական վիճակը վատացել էր Կապանում, որտեղ կայացած հանրահավաքից հետո ՀԱԿ-ը քարոզարշավը շարունակելու էր Մեղրիում: Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները առանց Տեր-Պետրոսյանի են շարունակել քարոզարշավը Մեղրիում, այնուհետեւ ՀԱԿ ղեկավարը չի մեկնել նաւե Լոռիի մարզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ