News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում երկու անգամ սեքս-շոփ բացելու անհաջող փորձից հետո գրեթե մեկ տարի է` գործում է սեքս-ապրանքներ վաճառող օնլայն խանութ: NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են հայկական օնլայն սեքս-շոփի գործերը, ինչ առավելություններ եւ թերություններ ունեն սեքս-ապրանքները մարդկանց առողջության համար եւ այլն:

Օնլայն խանութի աշխատակից Ալիկը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ սեքս-ապրանքների պահանջարկը հայ հասարակության շրջանում միշտ էլ առկա է. պարզապես նախկինում սովորական խանութից օգտվելիս նրանք կոմպլեքսավորվում էին, ամաչում էին, իսկ այսպես ավելի ազատ են: Օնլայն սեքս-շոփից գնումներ կատարելու համար որեւէ բան չի պահանջվում, մեկ զանգ, ցանկալի ապրանքի անվանումը, հետադարձ կապի միջոց եւ վերջ` ապրանքը քո տանն է:

Օնլայն սեքս-շոփում հաճախորդների գաղտնիությունը երաշխավորվում է, ինչը թերեւս այստեղ զանգահարած ամեն մի հայ հաճախորդի թիվ մեկ ցանկությունն է: Ավելին` հաճախ հաճախորդներն իրենք են տաքսի ուղարկում, որպեսզի առաքիչից վերցնի ապրանքը, կամ ինչ-որ մեկը զանգում է պատվիրում մտերիմի համար, օրինակ` տղամարդը զանգահարում է եւ պատվիրում կնոջ կամ ընկերուհու համար, կամ ընկերներով հավաքվում եւ զանգում են պատվիրում, իսկ վճարումը կատարվում է ինչպես կանխիկ, օրինակ` առաքիչին, այնպես էլ փոխանցումով:

Ալիկի խոսքով` սպասելիքներն իրականացել են, ինտերնետային խանութում վաճառքը ավելի մեծ է, քան սովորական խանութի դեպքում էր: Օրական մինչեւ 5 պատվեր են կատարում ըստ որում` ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից: Իսկ հաճախորդները օնլայն խանութի մասին տեղեկանում են ինտերնետից, սոցիալական ցանցերից եւ այլն:

Հայկական սեքս-շոփում սեքս-ապրանքները տարանջատված են ըստ կատեգորիաների, օրինակ` «վիբրատորներ», «էրոտիկ հագուստ», «տիկնիկներ», «աքսեսուարներ» «հուշանվերներ» և այլն: Ամեն սեքս-ապրանք ունի իր առանձին բնութագիրն ու լուսանկարը: Կայքում սեքս-ապրանքների գները սկսում են 3000-ից եւ հասնում մինչեւ 100-200 հազար դրամի: Ալիկի խոսքով` ամենամեծ պահանջարկն ունեն վիբրատորները, իսկ ամենաակտիվ հաճախորդները հավասարապես կանայք են եւ տղամարդիկ: Սեքս-ապրանքների պահանջարկը, աշխատակցի խոսքով, առկա է հատկապես 18-23, 29-40 տարիքային խմբում, իսկ 23-28 եւ 40-ից բարձր անձանց մոտ այդքան էլ չկա հետաքրքրություն դրանց նկատմամբ: Նրա վստահեցմամբ` անչափահասներին իրենք սեքս-ապրանքներ չեն վաճառում, սակայն հարց է, թե ինչպես են ճշտում` գնորդն անչափահաս է, թե` ոչ, եթե անչափահասը կարող է այն պատվիրել իր չափահաաս ընկերոջ միջոցով:

«Առաքումը երբ արվում է, ակնհայտ երեւում է` անչափահաս է, թե` ոչ: Եթե կասկածելի է լինում, անձնագիր էլ են պահանջում»,- նշեց նա:

Հայկական սեքս-շոփի ապրանքները բերվում են Չինաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Այստեղ հավանաբար չի գործում առեւտրի գրված եւ չգրված կանոներից մի քանիսը` սակարկելը, «նիսյայով» ապրանք վերցնելը եւ Քաղաքացիական օրենսգրքի այն կետը, որով սահմանվում է ապրանքի վերադարձ կամ փոխանակում 14 օրվա ընթացքում:

Փաստորեն, հայ հասարակության մոտ ամաչկոտությունն ինտերնետով հաղթահարվում է, միայն թե հաճախ զանգահարում են եւ գաղտնիության երդումներ են ուզում լսել, փորձում են արդարանալ` ասելով, թե իր համար չէ, կամ խնդրում են փաթեթավորված ուղարկել: Իսկ թե ինչի են ամաչում նման ապրանքներ գնելիս, դա անբարոյականություն են համարվում, թե կա այլ խնդիր, աշխատակիցն ունի իր բացատրություն. «Դա ավելի է հետաքրքրացնում ինտիմ կյանքը, իսկ ամաչկոտությունն ուղղակի մենթալիտետի խնդիր է»:

 

Պատրաստեց` Միլենա Ներսիսյանը

Տպել
Ամենաշատ