News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստնում հեկտարներով չմշակվող հողեր կան, իսկ մարդիկ ստիպված են  եկամուտ փնտրել արտերկրում: Այս մասին մայիսի 1 -ին Հրազդանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Հայաստանում ողջ իշխանությունն ու կարողությունը յուրացրել են երկու –երեք տասնյակ ընտանիքներ: Եվ աշխատանք հնարավոր է գտնել միայն այն ձեռնարկություններում, որոնք նրանք են տնօրինում: Ովքեր նրանց հետ չեն, կմնան առանց աշխատանքի. մեզ մոտ տնտեսությունը կառավարում են մոնոպոլիաները, որոնք թափանցել են ամենուր»,-հայտարարեց քաղաքական գործիչը:

Ինչպես Հրազդանից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Ռուստամյանը հիշեցրեց, որ Հայաստանի տարածքը կազմում է 42 հազ քկմ: «Մեր ժողովուրդն իր հողը պահպանել է մեծ տառապանքների ու ջանքերի գնով: Ստեղծեք հնարավորություններ, որ մարդիկ կարողանան մշակել չմշակվող հողերը, եւ կտեսնենք, որ կստեղծվեն աշխատատեղեր»,- կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչը:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ նախընտրական ծրագրում նախատեսվում է ստեղծել առնվազն 200 հազ. աշխատատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ