News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սեւանի բնակիչներն ահազանգել էին, որ շուկայից կարաս ձուկ են գնել եւ մաքրելիս դրանում ժապավենաձեւ որդեր հայտնաբերել: Այդ մասին գրում է «Հայացքը»:

«Ըստ բնակիչների` Սեւանի ձուկը վարակված է եւ հիվանդ: Մենք փորձեցինք անձամբ ձկնաբաններից ճշտել, թե ինչ վարակվածության մասին է խոսքը: Կենդանաբանության եւ հիդրոէլոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ  Բ. Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ երեւույթը միշտ էլ եղել է, դա նորություն չէ: Ամեն տարի, երբ մոտենում է ամռան սեզոնը, ձկների մեջ նման վարակ է տարածվում: Դրանք սպիտկ որդեր են, որոնք նույնիսկ կարող են հանգեցնել կարասի մանրաձկների մահացության: Դա գաղտնիք չէ: Մենք այդ որդերը շատ վաղուց ենք հայտնաբերել: Դրանք տարածվում են ճայերի միջոցով, եւ վերացնելն անհնար է: Այդ վարակվածությունը բնական պրոցես է, կրում է սեզոնային բնույթ, ասաց Վ.Գաբրիելյանը»,- գրում է  «Հայացք» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ