News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավն ընդհանուր առմամբ լավ է անցել, թեեւ եղել են մի քանի խոչընդոտներ: Այդ մասին, այսօր` մայիսի 2-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը, ով զբաղեցնում է «Ժառանգության» համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը:

Ըստ նրա` «Ժառանգությունը» նախընտրական քարոզարշավի ընթացքում 4 նամակ է ուղղել համապատասխան մարմիններին, որոնցում նշված են եղել խախտման դեպքեր, որոնք թույլ են տվել ինչպես քաղաքական տարբեր ուժերը, այնպես էլ պետական մարմինները: Բացի դրանից, գրանցվել են նաեւ դեպքեր, երբ ընտրողների հետ հանդիպումներին ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոշ տեղերում, պատռել են կուսակցության նախընտրական պաստառները, եւ բացի դրանից «Ժառանգությունը» որոշ առարկություններ ունի ընտրացուցակների հետ կապված:

Այդուհանդերձ, ըստ Պողոսյանի` նրանք գոհ են ընտրողների հետ հանդիպումների արդյունքներից, որոնք անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում: ««Ժառանգությունը» ոչ միայն խորհրդարան կմտնի, այլեւ կներկայանա ավելի լայն կազմով, քան հիմա է:

Ի պատասխան հարցի, թե քաղաքական ուժերից որոնք կանցնեն Ազգային ժողով, պողոսյանը նշել է. «Ես բոլոր քաղաքական ուժերին մաղթում եմ, որ հայտնվեն խորհրդարանում, հատկապես ընդդիմադիրներին, քանի որ ինչքան շատ լինեն խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունները, այնքան հասարակությանն անհանգստացնող շատ հարցեր կբարձրացվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ