News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չեխիայում Հայաստանի  դեսպան Տիգրան Սեյրանյանն ապրիլի 30-ին այցելել է Պրահայի Կարլով համալսարան՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով:  NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունց հայտնեցին, որ  հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Սլավոմիր Հորակը՝ Կենտրոնական Եվրոպայի, Բալկանների եւ Եվրասիայի դիվանագիտական սեմինարի շրջանակներում:

Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմի երկու տասնյակից ավելի անդամներին եւ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հանգամանալից ներկայացրեց հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջի զարգացումները: Պայմանավորվածություն են ձեռք բերվել դասախոսությունները դարձնել պարբերական: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ