News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բարձր է գնահատել երկրում ընթացող քարոզարշավի ընթացքը:

Այսօր` մայիսի 2-ին, Աշտարակում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է գնահատում ավարտվող քարոզարշավը, Ծառուկյանը նշել է իր համար ընտրարշավը չափից դուրս նորմալ է անցել:

«Ապշեցնում է ջերմությունը եւ ոգեւորությունը, որով ինձ ընդունում են, գալիս լսում են: Ես ունեմ նրանց ասելիք, որ մենք կարող ենք անել եւ որի համար պատասխանատվություն կարող ենք կրել: Հեղինակությունը եւ վստահությունը, որին հաջողվել է հասնել անցած տարիներին, ես երբեք չեմ կորցնի: Ես կարող եմ տուժել, կարող եմ շատ բան կորցնել, բայց ոչ երբեք ժողովրդի վստահությունը եւ հավատը»,-հայտարարել է ԲՀԿ առաջնորդը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Ծառուկյանը, երբ կոչ է անում ճնշումների չենթարկվել ընտրությունների ժամանակ, նա պատասխանել է. «Իսկ դուք չգիտե՞ք, թե դա ում է վերաբերում. Մարզպետներին, քաղաքապետներին, պաշտոնյաներին: Նրանց է դա վերաբերում, նրանց, ովքեր պաշտոնում մնալու համար ժողովրդին ստիպում են ձայնը տալ իրենց: Բայց եթե ժողովուրդը որոշի, մտածի իր ապագայի մասին… դրա համար էլ ասում եմ, որ ոչ մեկին չլսեն, լսեն միայն իրենց սրտի կամքին եւ քվեարկեն նրա օգտին, ում համատում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ