News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ընտրական հանձնաժողովների անդամների համար ուսուցողական ծրագրի մասնակիցների հետ հանդիպումից հետո:

«Մենք ակնկալում ենք, որ ծրագիրն արդյունավետ կլինի: Լավ պատրաստված ընտրական հանձնաժողովները թույլ կտան այնպես անել, որ ընտրությունները կայանան համապատասխան միջավայրում եւ խուսափել խախտումներից»,- նշել է պատվիրակության ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե վերջնարդյունքում ընտրողներն իրենք պետք է իրացնեն ձայնի իրավունքը եւ բոլոր ընտրողներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ քվեարկել խղճի մտոք:

Հարցին` բավարա՞ր է արդյոք այս ծրագիրը պատշաճ մակարդակով ընտրություններ կազմակերպելու համար, Տրայան Հրիստեան նկատել է. «Չեմ կարծում, թե իմ կարծիքը կարեւոր է: Ամենակարեւորը ազատ եւ արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելն է: Հենց դա էլ ուզում ենք տեսնել Հայաստանում»:

Ընտրական հանձնաժողովների անդամների պատրաստման ծրագիրը խոշոր (1,7 մլն եվրո արժեքով) ծրագրի մի մասն է, որ իրացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջոցով:

Խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 6-ին: Օրենսդիր մարմնի 131 պատգամավորներից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական ընտրակարգով: Առաջադրվել է 8 կուսակցություն եւ մեկ դաշինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ