News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր` մայիսի 2-ին, տեղի ունեցած արտահերթ նիստում ԿԸՀ անդամները մերժել են թիվ 12 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանի դիմումը: ԿԸՀ-ի հիմնավորմամբ, նույն դիմումը ներկայացվել է նաեւ թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ ընդունել է համապատասխան որոշումներ: Խոսքը վերաբերում է Տ. Տեր-Պետրոսյանի մրցակիցներ Գոհար Վեզիրյանի եւ Լյովա Խաչատրյանի կողմից զանգվածաբար արգելված վայրերում քարոզչական նյութեր փակցնելուն:

ԿԸՀ-ն մերժել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի դիմումը: ԲՀԿ-ի Սիսիանի տարածքային ընտրական շտաբի պետը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ բողոքելով, որ տեղի ուսումնական հաստատությունները մերժել են իրենց հաստատությունում տարածք տրամադրելու հարցում:  ԿԸՀ-ն միաձայն մերժել է ընթացք տալ դիմումին, քանի որ պահանջը վերաբերել է ոչ թե դահլիճ տրամադրելուն, այլ հիմնարկների կոլեկտիվների հետ հանդիպելուն: Իսկ դա օրենքով չի սահմանվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ