News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել է երրորդ թեկնածուն: Նախագահի թեկնածուն Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 50-ամյա Արկադի Իվանի Սողոմոնյանն է:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին: Ապրիլի 23-ին իր թեկնածությունն է առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանը, իսկ ապրիլի 28-ին` Արցախի հերոս, Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մայիսի 5-ի ժամը 18:00-ն է:

ԼՂՀ-ի նախագահական նախկին ընտրությունները տեղի են ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր ընտրաձայների  85,12 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ