News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բջջային հեռախոսով խոսելու համար յուրաքանչյուր հայ 2012 թ. մարտին միջինը ծախսել է 2811 դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` բջջային կապից հասույթը 2012 թ. մարտին կազմել է 7.87 մլրդ դրամ, աճը 2011 թ. մարտի նկատմամբ 14% է; Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մշտապես բնակվում է 2.8 մլն մարդ, ապա յուրաքանչյուր հայաստանցի միջինը ծախսում է 2811 դրամ:

Իհարկե` սա պայմանական մեծություն է, քանի որ բջջային կապի զգալի մասը ծախսում են կազմակերպությունները (իրավաբանական անձինք), սակայն առանձնացված վիճակագրություն չկա ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից բջջային կապից օգտվելու վերաբերյալ:

Նշենք, որ հեռահաղորդակցության ոլորտում բջջային կապը ամենախոշոր հասույթ ապահովող հատվածն է: Հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր հասույթը 2012 թ. մարտին կազմել է 12.8 մլրդ դրամ, որից 61.5%-ը բաժին է ընկնում բջջային կապին: Համեմատության համար` լարային հեռախոսային կապի հասույթը կազմել է 2 մլրդ դրամ, կամ ընդհանուր հասույթի 15.6%-ը: Ընդ որում` նախորդ տարվա մարտի համեմատ այստեղ առկա է 8.5% անկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ