News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Ռադիոկապ եւ Ռեզոնանս» եւ «Ֆիտոկան»  ՍՊ ընկերությունները ՀՀ բնապահպանության, կրթության եւ գիտության նախարարությունների կարիքների համար ապրանքներ մատակարարելու նպատակով պետական բյուջեից ստացված գումարները  հափշտակել են:

Մասնավորապես` «Ռադիոկապ եւ Ռեզոնանս» ՍՊ ընկերությունը 2008թ. ապրիլի 9-ի ԱԺՁԲ-08/37 պետական գնման պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարարության կարիքների համար լաբորատոր նյութեր եւ սարքավորումներ մատակարարելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 21-ին պետական բյուջեից որպես կանխավճար ստացել է 17 862 000  դրամ գումար, իսկ «Ֆիտոկան»  ՍՊ ընկերությունը 2008թ. դեկտեմբերի 27-ի ՄԲԱԺՁԲ-08/40 պետական գնման պայմանագրով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարիքների համար ուսումնաօժանդակ գրականություն մատակարարելու նպատակով  2008թ. դեկտեմբերի 27-ին պետական բյուջեից որպես կանխավճար ստացել է 28 691 000 դրամ գումար:

Ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները  նշված ընկերությունների փաստացի ղեկավարը /ի դեպ երկու ընկերությունների փաստացի ղեկավարը եւ տնօրենը նույն անձինք են/ տնօրենի օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:   Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ