News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի եւ Տավրոսի 18-րդ փողոցի խաչմերուկում, այսօր` մայիսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում իրար են բախվել «Ֆիատ» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման արդյունքում «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:

Ըստ մեր տեղեկությունների, «Ֆիատը» վարել է Լեւոն Պ.-ն, իսկ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը` Արայիկ Զալյանը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սենյակից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին, որ Արայիկ Զալյանն իրենց կազմակերպության իրավաբանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ