News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կառավարությանն առընթեր պետական արխիվների գլխավոր տնօրեն Ուղուր Ունալ հայտարարել է, թե Հայկական հարցի հետ կապված աշխարհի գիտնականներին է ներկայացվել 200 հազարից ավել փաստաթուղթ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Էրզրումում կազմակերպված այսպես ասած հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ Ուղուր Ունալը պնդել է, թե օսմանյան արխիվներից Հայկական հարցին վերաբերող մոտ 200 հազար փաստաթուղթ է թարգմանվել ժամանակակից թուրքերենով եւ ներկայացվել աշխարհի 90 երկրների գիտնականներին։

Նա նշել է, թե արխիվային փաստաթղթերի հիման վրա Հայկական հարցին վերաբերվող 30-ից ավելի գիրք է հրատակվել թուրքերենով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ