News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքական CNNturk-ի «Չեզոք գոտի» հաղորդման ժամանակ Ստամբուլի Յեշիլքյոյի հայկական դպրոցի տնօրեն Կարո Պայլանին սպառնալու համար  Թուրքիայի «Ոչ ասենք ազգայնականությանն ու ռասիզմին» կազմակերպությունը դատական հայց ներկայացնելու Թուրքական պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավար Քեմալ Չիչեքի դեմ:

Տարածված հայտարարության մեջ նշվել է, որ ապրիլի 25-ին «Չեզոք գոտի» հաղորդման ժամանակ Թուրքական պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավար Քեմալ Չիչեքը Թուրքիայի բոլոր հայերին նկատի ունենալով՝ Կարո Պայլանին սպառնացել է. «Եթե այսպես խոսես, թուրք հասարակության հակազդեցությանը կհանդիպես։ Քո վերջն էլ Քալիֆորնան կլինի»։

«Ցեղասպանության հիշատակման օր համարվող ապրիլի 24-ից մեկ օր անց Ցեղասպանությունից փրկված հայերի նկատմամբ նման բան ասելը հետապնդվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով՝ «Ժողովրդին ատելության եւ թշնամության դրդել»։  Քեմալ Չիչեքի սպառնալիքը ոչ միայն Կարո Պայլանին, այլ Թուրքիայի ամբողջ հայերին է ուղղված։ Ոզում ենք ասել, որ նման մտածելակերպի դեմ մենք կանգնած ենք բոլոր հայ քաղաքացիների կողքին եւ կոչ ենք անում պաշտոնից հեռացնել Քեմալ Չիչեքին»,-հայտարարության մեջ։

Նշենք, որ Քեմալ Չիչեքի դեմ պատրաստվում է դատական հայց ներկայացնել նաեւ Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ