News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի 34 բնակավայրերում ընտրողների թիվը գերազանցում է բնակչության թվին: Այս մասին այսօր` մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը` ներկայացնելով իրենց կողմից կատարած մոնիթորինգի արդյունքները:

Նրանք համեմատել են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները բնակչության թվաքանակի վերաբերյալ եւ Ոստիկանության կողմից հրապարկված ընտրացուցակները: «Հայտաբերվեց, որ հանրապետությունում 1638 ընտրողներ ընդհանրապես հասցե չունեն, կան դեպքեր, որ տարօրինակ հասցեներ են՝ եկեղեցու բակ եւ այլն»,- նշեց նա:

Հանրապետությունում, ըստ ժողովրդագրական ժողովածուի 2011 թվականի տվյալների, 3 մլն 309 հազար անձից 2 մլն 498 հազար մարդ ընտրող է, այսինքն` բնակչության 75%-ն ընտրող է: Օրինակ` Տավուշում  80 տոկոսն է ընտրող, Լոռիում` 84%-ը, Վանաձորում` 91%-ը, Կոտայքում`  81%, Շիրակում՝ 78%:

«Մենք նայել ենք նաեւ այն բնակարանները, որտեղ գրանցված են վեց եւ ավելի ընտրողներ: Կար հասցե, որտեղ 229 ընտրող էր գրանցված, գնացինք եւ տեսանք, որ մեկ հասցեի տակ գրանցված է 40 տուն», - նշեց Վարուժան Հոկտանյանը:

Նա մտավախություն ունի, որ ընտրությունների ժամանակ հնարավոր է քվեարկեն այն մարդկանց փոխարեն, ովքեր կան ընտրացուցակներում, բայց Հայաստանում չեն: Օրինակ` շատ երկրներում  լուծումը գտել են, ով գալիս է ընտրության, գրանցում են եւ այդպես էլ ձեւավորվում են ցուցակները: Խնդիրը , նրա խոսքով, ոչ ընտրացուցակներում անճշտություններն են, այլեւ քվեարկության օրը  ուռճացված ընտրացուցակներից օգտվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ