News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոստումներ չի տվել, այլ աշխատել է կոնկրետ ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` մայիսի 3-ին հանդիպելով Աջափնյակ վարչական շրջանի ընտրողներին:

«Մենք նոր ընտրական մշակույթի հիմքերը դրեցինք, որ պտուղները տարիներ անց կքաղեն մեր երեռխաները: Մենք հանդես չենք եկել ճոռոմ կարգախոսներով, դրանք ավելի հեշտ են տրվում, քան կոնկրետ քայլերը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Հանդիպելով ընտրողների հետ` Հանրապետական կուսակցությունը խոստումներ չի տվել, այլ խոսել է արդեն արածի մասին: Սերժ Սարգսյանն ասաց, թե ինքը տալիս է իր թերեւս ամենակարեւոր խոստումը. - «Մեր երկիրը կարոտ է լուռ աշխատանքի: Լուռ չի նշանակում հլու-հնազանդ կամ անլեզու ստրուկ: Լուռ նշանակում է կենտրոնացած աշխատանք, խորասուզված աշխատանք, աշխատանք արդյունքի համար եւ ոչ թե գովազդի: Մենք ձեզ խոստանում ենք աշխատել, աշխատել կենտրոնացած եւ շատ: Ես հասկանում եմ, որ նման խոստումը ամենեւին էլ ռոմանտիկ չէ եւ ոչ էլ սենսացիոն է: Բայց ներքուստ ես համոզված եմ, որ սա իմ ամենակարեւոր խոստումն է: Աղմուկը ուշ թե շուտ ցրվում է, մնում է գործը»:

Նա կոչ է արել մասնակցել մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում` ընդգծելով, թե որքան բան է կախված դրանից, նոր խորհրդարանը մի քանի տարվա համար կառավարություն է կազմելու: «Ակտիվության հետ նաեւ քաղաքացիական մոտեցում է պետք, կարեւոր է, որ ընտրություններն անցնեն առանց թշնամության, ազատ եւ արդար»,- ասել է Սարգսյանը:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ