News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տեքստիլ արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող իտալական հեղինակավոր «Լա Պեռլա» ընկերության արտադրության գծով տնօրեն Ջուլիո Գամբարինիի գլխավորած պատվիրակությանն, այսօր` մայիսի 3-ին, ընդունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ուրախ ենք, որ «Լա Պեռլա» ընկերությունը ներկայացվում է նա Հայաստանում: Մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ»,- ասել է վարչապետը, հավելելով, որ մեր երկրում առկա են տեքստիլ արդյունաբերության լավ ավանդույթներ եւ մշակվել է այս ոլորտի զարգացման ծրագիր:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ իտալական ընկերության գործունեությունը կնպաստի ինչպես տեքստիլ արդյունաբերության հետագա զարգացմանը, այնպես էլ իտալական այլ հեղինակավոր ընկերությունների ներգրավմանը մեր երկիր: Ջուլիո Գամբարինին իր հերթին նշել է, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու եւ զարգացնելու համար Հայաստանում ստեղծվել են լավ հիմքեր եւ կարեւորել որակյալ աշխատուժի առկայությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաեւ ընթացիկ տարում Հռոմում նախատեսված հայ-իտալական բիզնես ֆորումին, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը եւ համատեղ այլ ծրագրերի իրականացմանը:  Հարկ է  նկատել, որ «Լա Պեռլա» ընկերությունը համագործակցում է Չարենցավանում գործող «Բրատեքս բրենդիդ տեքստիլ մանուֆակտուրինգ» ընկերության հետ, որի նպատակն է Հայաստանում ձեւավորել տեքստիլ արդյունաբերության նոր կենտրոն, որը կիրականացնի միջազգային առաջատար ընկերությունների պատվերները՝ «Made in Armenia» մակագրությամբ: Այսպիսով, Հայաստանում արտադրված տեքստիլ արտադրանքը կարող է համաշխարհային շուկայում գտնել իր ուրույն տեղը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ