News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քաղաքացին սկսել է հավատալ, որ իր քվեն ուժ է տալու, որն իր հերթին բերելու է փոփոխությունների: Այս մասին այսօր` մայիսի 3-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, «Ժառանգության» ամփոփիչ հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, հավելելով, որ ինքը սիրում է  հավաքվածներին, որովհետեւ նրանք եկել են, ո չ թե իրենց լսելու, այլ իրենց վստահում եւ հավատում են: Նա նշեց, որ մարդիկ մոտենում եւ իրենց վստահությունն ու հավատն են արտահայտում:

«Նրանց  վստահությամբ եւ հավատով այսօր մենք ուժեղ ենք: Ես Տորք Անգեղից ուժեղ եմ»,-ասաց Անահիտ Բախշյանը: Նա իր գիրքը նվիրեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի հաջորդ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է  լինելու, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն Բախշյանի ասածին ավելացրեց, որ Հայաստանի հաջորդ նախագահն այսօր այստեղ է, ներկա է եւ մենք միասին ենք որոշելու, թե ով է նա լինելու:

Ելույթ ունեցան նաեւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս մասնավորապես անդրադարձավ իրենց ծրագրի մեջ տեղ գտած սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու կետերին եւ նշեց, որ այն մարդիկ ովքեր ասում են, թե «Ժառանգության» այդ կետերն անիրատեսական են, պետք է հասկանան, որ դրանք անիրատեսական են այն դեպքում, երբ  այսպիսի  կառավարման ռեժիմում են աշխատում:

«Մենք պատրաստ ենք ու կշարժենք սարեր: Միայն մենք ենք, որ կարող ենք կառավարման համակարգը փոխել»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:

ԱԺ նախկին փոխնախագահ, «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանն էլ ասաց, որ մեր երազած Հայաստանը ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցելու, քանի որ երկրի իշխանությունը զավթված է   Սերժիկ Սարգսյանի կողմից, ուստի պետք է ամենօրյա պայքար մղել այդ ուղղությամբ:

«Ժառանգության» պատգամավորներն, ըստ նրա, 2 առաքելություն ունեն. նախ իրենց սկզբունքայնությամբ, հակաքրեական, հակաօլիգարխիկ կերպարով ձեւավորելու այն ճակատը, որը պայքարելու է օլիգարխիկ համակարգի դեմ: Իսկ 2-րդ  սկզբունքն այն է, որ արդեն ցույց են տվել, որ կարող են կանգնել  սովորական քաղաքացու կողքին եւ պայքարել նրա  իրավունքների ոտնահարման համար:

Նշենք, որ հանրահավաքը վարում էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ