News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 50 մարդ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30 հոգի, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20 մարդ:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության եվ շտապօգնության հերթապահ մասերը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀԿ հանրահավաքի ընթացքում:

Լուսանկարը` Panorama.am-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ