News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ լրատվական կայքերից մեկը հրապարակել է Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Հանրապետականի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած դեպքերի մասին։ Նա մասնավորապես գրել է. «Ես ցնցված եմ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից: Ըստ լուրերի՝ ավելի քան երեսուն մարդ, հիմնականում՝ երեխաներ ու երիտասարդներ, այրվածքներ են ստացել: Առավել ցնցված եմ այն հանգամանքից, որ երկրի ղեկավարն այդ դեպքից հետո ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագիրը: Ապշած եմ, որ այդ ամենին համերգ է հաջորդել: Ապշած եմ, որ երկրի իշխանությունները կարող են կրիտիկական պահին այդքան ոչ ադեկվատ լինել»:

Օսկանյանը նշել է ԱԻՆ տվյալները տուժածների մասին եւ ընդգծել. «Այս ամենից հետո համերգը շարունակվել է ավելի քան մեկ ժամ: Ես զարմանում եմ, որ որևէ մեկը այս ամենից հետո կարող է համերգ շարունակել»։

Հանրապետական կուսակցության անդամ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ի պատասխան նշել է. «Էրեբունի հիվանդանոցում եմ։ Վարդան Օսկանյանից շատ անբարոյականություններ էր սպասում, բայց այս դժբախտության վրա աչոկ հավաքելը հրեշություն է ու ստորություն։ Ձեր տիկնոջ բարեսրտությունն ունենայիք, որ գիտի երեխաների առողջության գինը...» (Erebuni hivandanotsum em.

Vardan Oskanianits shat anbarojakanutiunner ei spasum. Bajts ajs dzhbakhtutian vra ochok havaqely hreshutiun e u strorutiun. Dzer tikinoj baresrtutiunn unenaiq, vor giti erekhaneri aroghjutian giny...)։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 144 մարդ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց՝ 20, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ 20, «Նաիրի» բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 7 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: ԱԻՆ-ը ճշտում է վիրավորների թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ