News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն վարչական շրջանն ընդգրկող (հիմնականում՝ Մաշտոցի պողոտա, Սարյան, Բաղրամյան, Պուշկին փողոցներ) թիվ 9/17 ընտրատարածքում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի վստահված անձ Լուսիկ Հակոբյանն ահազանգում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն վաղ առավոտյան ընտրատեղամաս են բերել բազմաթիվ քվեարկողների, ինչի պատճառով անգամ ընտրատեղամասում հերթեր են գոյացել։

Էրեբունիի եւ Շենգավիթի 02/14տեղամասից քաղաքացի Աբրիկազ Աֆրիկյանը փորձել է դուրս հանել մեծամասնականի համար նախատեսված քվեաթերթիկը: Հանցագործությունը կանխվել է. չի բացառվում, որ նա նորից փորձի նույն բանն անել այլ տեղամասերից, տեղեկացնում են Գոհար Վեզիրյանի նախընտրական շտաբից:

12/6 ընտրատեղամաս են այցելել Մանթաշյան 28/Ա եւ Մանթաշյան 53 բնակիչները եւ տեղում պարզել, որ իրենց անունները չկան ընտրացուցակներում: Առայժմ հայտնի չէ, թե որ տեղամասում են քվեարկելու այդ ընտրողները: Նշված հասցեի բնակիչները մշտապես քվեարկել են վերոհիշյալ տեղամասում, հաղորդում է Գոհար Վեզիրյանի նախընտրական շտաբը:

Ըստ iDitord-ում զետեղված ահազանգերից մեկի՝ 5/8 ընտրատեղամասի քվեարկության խցիկում հայտնաբերվել է մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկի դատարկ ծրար։

Քվեարկողներից մեկը, նկատելով խախտումը, պահանջել է արձանագրություն կազմել, սակայն ընտրական հանձնաժողովը հրաժարվել է՝ նշելով, որ ընդհանուր արձանագրություն կկազմի օրվա վերջում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս պահի դրությամբ ընտրությունների հետ կապված ստացել է 100 հեռախոսային ահազանգ, որոնցից 25-ն է վերաբերում ընտրախախտումներին: Դրանցից մեկը վերաբերվել է Տավուշի մարզի տեղամասերից մեկում բացահայտ ընտրակաշառք բաժանելուն, իսկ մնացածը վերաբերվում են անձնագրերում ֆիքսվող եռանկյունի կնիքներին:

ՄԻՊ գրասենյակի 22 խմբեր մեքենաներով գտնվում են ընտրատեղամասերում, բացի դրանից գրասենյակի 30 հոգանոց խումբը պատրաստ սպասում է կոնկրետ ահազանգերի ու բողոքների հասցեներով մեկնելու համար:

Տպել
Ամենաշատ