News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե 6/02 տեղամասում ծեծկռտուք է սկսվել այն բանից հետո, երբ իր կինը մտնելով այդ տեղամաս, խախտել է օրենքը եւ կոչ արել, որ տեղամասում գտնվողները քվեարկեն Հանրապետական կուսակցության օգտին:

Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր կինը քվեարկել է 6/01 տեղամասում, իսկ 6/02 տեղամասից վստահված անձի կողմից բողոք է եղել, որ ցանկանում են հավելյալ քվեաթերթիկներ օգտագործել: «Լարվածություն իսկապես եղել է, երիտասարդներ էին ամբոխված, միջամտել եմ ես, լարվածություն այժմ չկա, շատ նորմալ ընթանում են ընտրությունները»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ համացանցում տեղկություններ եւ տեսանյութ է տարածվել եւ նշվել, որ ծեծկռտուքից հետո Աջափնյակի ոստիկանապետը եւ Գալուստ Սահակյանը միջամտել են ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանի շտաբի աշխատանքներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ