News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 դպրոցում տեղակայված  թիվ 6/18 ընտրական տեղամասում  այսօր` մայիսի 6-ին, ժամը 13-14-ի սահմաններում, 80-անց մի կին սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից:

Նրանց փոխանցմամբ` կինը ոչ թե թիվ 6/18, այլ 6/17 ընտրատեղամասի ընտրող է, նա սխալ տեղամաս էր եկել եւ նստել էր հանգստանալու, որտեղ էլ հենց կաթված է ստացել:

Նշենք, որ  մայիսի 6-ին Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ