News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթի կիսաեզրափակիչն ավարտվել է եւ ժյուրին որոշել է, որ 14 մասնակիցներ անցել են եզրափակիչ: Այս մասին հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը:

Եզրափակիչ անցած 14 մասնակիցներն են`

Նարեկ Կազազյան (Հայաստան) - քանոն

Էմանուել Ճգնավորյան (Ավստրիա) – ջութակ

Ալեքսանդր Դենիսենյա (Բելառուս) - ցիմբալ

Միխայելա Շպաչկովա (Չեխիա) - ֆագոտ

Դոմինիկ Շամո (Գերմանիա) - ֆորտեպիանո

Էյվինդ Հոլցմարկ Ռինգստադ (Նորվեգիա) - ալտ

Յագոդա Մրեմինսկա (Լեհաստան) – ֆլեյտա

Նշենք, որ այսպիսով, եզրափակիչ են անցել երկու հայեր, որոնցից մեկը ներկայացնում է Հայաստանը, մյուսը` Ավստրիան:

Այս 7 երաժիշտները ուրբաթ օրը կմասնակցեն եզրափակչին: Բոլոր մասնակիցները մեկ շաբաթ կմնան Վիեննայում` մասնակցելու սոցիալական նախաձեռնությունների Վիեննայի կոնսերվատորիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ